Պրոցեդուրաներ
Պիլինգ
Խաղողով և Գինով սպան առաջարկում է աշխարհում միակ ՝ մաշկի խորը մաքրման յուրահատուկ մեթոդը, որը իր մեջ ներառում է ներկայումս հայտնի մաշկի մաքրման բոլոր եղանակները համատեղ՝ կիրառելով բացառապես բնական նյութեր:
Պիլինգը կատարվում է տաք գինով, խաղողի մանրացված կորիզներով, կորիզի յուղով, խաղողի թարմ պտղամսով պատրաստված հատուկ խյուսով, որին ավելացվում են բնական բաղադրիչներ՝ հաշվի առնելով մաշկի Ձեր տեսակը: Աղացած չոր կորիզները անվնաս և էֆեկտիվ ձևով, շփման մեթոդով հեռացնում են նախնական ուռճեցման ենթարկված վերնամաշկի մահացած բջիջները՝ իրենց մեջ եղած օգտակար նյութերը փոխանցելով մարմնին: Խաղողի կորիզի յուղը մեղմում է կորիզների մեխանիկական ազդեցությունը՝ առավել կոմֆորտ դարձնելով պրոցեդուրան, միաժամանակ իր մեջ եղած A և E
վիտամինների հզոր պաշարը փոխանցվում է մաշկին՝ նպաստելով ավելի առողջ վերնամաշկի զարգացմանը: Խաղողի պտղամիսը նույնպես որոշակի մեղմում է կորիզների մեխանիկական ազդեցությունը, ինչպես նաև նրա բաղադրության մեջ գտնվող գինեթթուն, ռեսֆերատրոլը, բնական ֆերմենտները և այլ բազմաֆենոլային նյութեր նույնպես նպաստում են մաշկի խորը մաքրմանը: Այսպիսով ՝ շնորհիվ բացառապես բնական նյութերից պատրաստված և արտոնագրված խյուսի՝ ստանում ենք մաշկի խորը մաքրում, որը նպաստում է վերնամաշկի մահացած բջիջների արագ, անվնաս հեռացմանը, խթանում է մաշկի ճիշտ ռեգեներացիան և իսկ դրանով լավացնում մաքուր, սպիտակ, թավշյա, էլաստիկ: