Subtraction-3 copy

ԴԵՄՔԻ ԽՆԱՄՔ

Դեմքի փրփուր խաղողի կորիզի էքստրակտով

Դեմքի փրփուրը պատրաստված է խաղողի կորիզի էքստրակտով և պարունակում է բազմաթիվ կենսաակտիվ նյութեր, որոնք շատ օգտակար են մաշկի համար: Այն պարունակում է գինեթթու, ռեսվերատրոլ, բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ։ Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

100 մլ
face wash-1
100 մլ
face wash-3
Subtraction-3 copy

Դեմքի փրփուր խաղողի կորիզի էքստրակտով

Հատկություններ

• Նուրբ, բայց խորը մաքրող ազդեցություն

Փրփուրը շատ նուրբ է և չի չորացնում ու գրգռում մաշկը: Միևնույն ժամանակ իր սիլիկոնե խոզանակի օգնությամբ այն խորը և մանրակրկիտ մաքրում է մաշկը։

• Հակա-ակնե ազդեցություն

Փրփուրը օգնում է բուժել և կանխել անցանկալի ակնեների առաջացումը` մաքրելով խցանված ծակոտիները, վերահսկելով ճարպի արտադրությունը: Ունի հակամանրէային և շերտազատող ազդեցություն:

• Կոլագենի արտադրության խթանում

Փրփուրը օգնում է խթանել կոլագենի արտադրությունը: Քայքայելով հին կոլագենի մանրաթելերը, հեշտացնում է նոր մանրաթելերի ձևավորումը: Այս հատկության շնորհիվ մաշկը դառնում է ավելի երիտասարդ:

• Ծակոտիները փոքրացնող ազդեցություն

• Պայծառացնող ազդեցություն

Պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, վերացնում է արևից առջացած անցանկալի պիգմենտացիաները:

• Հակատարիքի ազդեցություն

Պրոդուկտը նպաստում է կնճիռների վերացմանը՝ հաղորդելով մաշկին երիտասարդ և առողջ փայլ, դարձնում է մաշկը ավելի ձիգ և առանձգական:

• Արյունահոսքի կարգավորում

Պրոդուկտը բարելավում է մաշկի արյան հոսքը` ապահովելով մաշկի բջիջների կենսագործնեության համար անհրաժեշտ սննդանյութեը և թթվածը: Այն մաշկի հաղորդում է բնական տեսք ու գույն:

Օգտագործման եղանակ

Օգտագործելուց առաջ թափահարել շիշը: Դեմքը լվանալու համար բավական է 1-2 բաժին փրփուր։ Լվանալ մաշկը շրջանաձև շարժումներով: Պրոդուկտը կարելի է օգտագործել ամեն օր, օրական երկու անգամ։ Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգերդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:

Բաղադրությունը

Ջուր
Սուլֆպրո
Գլիցերին
Xanthan gum
Խաղողի կորիզի էքստրակտ
Գինեթթու
Բույր
Բիո կոնսերվանտ