Subtraction-3 copy

Ծառայություններ

Գինով հիդրոթերապիա

DAN_5966
DAN_6082

Գինու կախարդական հատկությունների մասին մարդկությանը դեռ հին ժամանակներից է հայտնի: Հին եգիպտացիները վաղուց էին բացահայտել նրա բուժիչ հատկությունները, իսկ հայ բազմաթիվ թագուհիներ, ինչպես նաև Կլեոպատրա թագուհին, հաճախակի էին ընդունում կարմիր գինով լոգանքներ: Դեռ անցած դարասկզբին են հայտնաբերվել խաղողի և գինու բաղադրության մեջ գտնվող ակտիվ նյութերը, որոնք նպաստում են օրգանիզմից թույների, շլակների հեռացմանը, բարձրացնում են իմունիտետը և մաշկի պաշտպանական ֆունկցիաները, դանդաղեցնում ծերացումը: Նրա մեջ գտնվող դաբաղանյութերը ամրացնում, հարթեցնում են վերնամաշկը՝ նրան հաղորդելով թավշյա տեսք:

Գինու մեջ եղած գինեթթուն, փոխելով մաշկի ph-ը դեպի թթվային, խիստ լայնացնում է անոթները և բարձրացնում անոթների թափանցելիությունը, դրանով իսկ նպաստում գինու մեջ եղած բոլոր օգտակար նյութերի ավելի ինտենսիվ թափանցմանը արյան մեջ:

Բացի այդ գինեթթուն լինելով՝ ալֆա-հիդրոքսիթթու, բարձր ջերմաստիճանում խիստ լայնացնում է մաշկի ծակոտիները՝ նպաստելով օգտակար նյութերի էլ ավելի արագ ներթափանցմանը:

Գինով հիդրոթերապիան ցուցված է տղամարդկանց և կանանց, երիտասարդներին և տարեցներին: Այն շատ լավ վերացնում է նյարդային և մկանային լարվածությունը, ամրացնում արյունատար անոթները, ակտիվացնում է արյան շրջանառությունը, կարգավորում օրգանիզի նյութափոխանակությունը, ունի նիհարեցնող, հակացելյուլիտային ազդեցություն:

Գինու մեջ եղած գինեթթուն խթանում է քրտնարտադրությունը, ակտիվացնում է ճարպերի քայքայումը և օրգանիզմից վնասակար նյութերի հեռացումը՝ նպաստելով ավելորդ քաշից և ցելյուլիտներից արագ ձերբազատմանը: Գինով լոգանքը սնուցում, խոնավացնում, փափկեցնում և երիտասարդացնում է մաշկը: Այն ավելի արդյունավետ է դառնում հիդրոմերսող վաննաներում: Տարբեր յուղայնությամբ մաշկերի, ինչպես նաև տարբեր արդյունքներ ստանալու համար ավելացվում է մեղր, դեղաբույսեր և այլ բնական բաղադրամասեր: Ընտրվում է նաև ջրի ջերմաստիճանը և տևողությունը: