Subtraction-3 copy

Մարմնի խնամքի միջոցներ

Մարմնի սկրաբ գինեթթվով և խաղողի կորիզներով

Պրոդուկտը քիմիական և ֆիզիկական պիլինգի կատարյալ համադրություն է` խաղողի կորիզի յուղի լրացուցիչ խոնավեցնող և պաշտպանող ազդեցությամբ: Մենք ստացանք բոլորովին նոր բանաձև` մաշկի առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար: Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Մեր բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահա տուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն էտալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցությունները: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

200 գր
body 5 - NO REFLECTION
200 գր
body 4 - NO REFLECTION
Subtraction-3 copy

Մարմնի սկրաբ գինեթթվով և խաղողի կորիզներով

Հատկություններ

• Քիմիական պիլինգ

Սկրաբը շատ նուրբ, բայց արդյունավետ քիմիական պիլինգ է, որը կարելի է օգտագործել մաշկի խնամքի ամենօրյա ռեժիմում: Կերատոլիտիկ ազդեցության շնորհիվ այն փափկեցնում և հեռացնում է մաշկի արտաքին չոր՝ մահացած, անպետք շերտը: Պարբերաբար օգտագործումից հետո այն կդարձնի մաշկը փափուկ և հարթ:

• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն

Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում է հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կնճիռների առաջացումը: Այն մաշկին հաղորդում է առողջ, երիտասարդ փայլ, բարելավում է մաշկի բնական գույնը՝ դարձնելով նրան առաձգական:

• Խոնավացնող և սնուցող ազդեցություն

Պարունակելով զգալի քանակությամբ խաղողի կորիզի յուղ՝ խորապես խոնավացնում և սնուցում է մաշկը առանց մաշկի ծակոտիները խցանելով:

• Սպիների և պիգմենտացիաների գունաբացում

Մարմնի սկրաբը պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք նպաստում են մաշկի բնական գույնի պայծառացմանը և անցանկալի պիգմենտացիաների, սպիների գունաբացմանը: Պրոդուկտում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ արագանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվ նվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթոլոգիայի հիպերպիգմենտացիաները:

• Ֆիզիկական պիլինգ

Պրոդուկտը պարունակում է մանրեցված խաղողի կորիզներ, որոնք ունեն կատարյալ չափ ֆիզիկական պիլինգի համար, ինչպես նաև անվտանգ են և չեն վնասում նույնիսկ ամենանուրբ մաշկը:

• Պայծառացնող ազդեցություն

Շնորհիվ շերտազատող և վերականգնող ազդեցությունների, պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, շտկում է պիգմենտները և բարելավում արևից վնասված մաշկի տեսքը:

Օգտագործման եղանակ

Սկրաբը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկը 3-5 րոպե տաք ջրով լվանալուց հետո՝ ծակոտիները բացելու և մաշկը փափկեցնելու համար: Թեթևակի մերսել պրոդուկտը շրջանաձև շարժումով 1-2 րոպե, ապա լվանալ մաշկը ցնցուղի գելով: Պիլինգից հետո կիրառել մաշկը խոնավեցնող միջոց:
Օգտագործեք շաբաթը 1-3 անգամ: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի և ինտիմ շրջանի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:

Բաղադրությունը

Ջուր
խաղողի կորիզի յուղ
ցետիլ ալկոհոլ
պոլիսորբատ 60
մեղրամոմ
խաղողի կորիզներ
գինեթթու
բիո կոնսերվանտ
բույր