Subtraction-3 copy

ԴԵՄՔԻ ԽՆԱՄՔ

Աչքերի պատչեր խաղողի կորիզի էքստրակտով

Աչքերի պատչերը խաղողի մեջ պարունակվող բաղադրիչների հիանալի համադրություն է (խաղողի կորիզի յուղ, գինեթթու, ռեսվերատրոլ և այլն): Այն մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

36 հատ
EYE PATCH 2
36 հատ
EYE PATCH 1
Subtraction-3 copy

Աչքերի պատչեր խաղողի կորիզի էքստրակտով

Հատկություններ

• Սպիների, մուգ շրջանակների և պիգմենտացիաների գունաբացում

Աչքերի պատչերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք նպաստում են դեմքի մաշկի բնական գույնի պայծառացմանը և անցանկալի պիգմենտացիաների և սպիների գունաբացմանը: Քսուքում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ ակտիվանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվնվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթոլոգիայի հիպերպիգմենտացիաները:

• Պաշտպանում է արևի վնասակարազդեցությունից

Պատչերը պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների և ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Խոնավացնող և սնուցող ազդեցություն

Պրոդուկտը խոնավեցնում և սնուցում է մաշկը` առանց ծակոտիները խցանելու՝ չթողնելով ավելորդ յուղային փայլ: Այն անմիջապես ներթափանցում է մաշկի խորքային շերտեր, չորանում արագորեն՝դարձնելով մաշկը հիանալի բազա դիմահարդարման համար: Կարող է օգտագործվել ակնեների հակում ունեցող և զգայուն մաշկի խոնավեցման համար: Քսուկը նաև կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան: Այն շատ նուրբ է և չի գրգռում մաշկը:

• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն

Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում են հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կճիռների առաջացումը: Այն մաշկին հաղորդում է առողջ, երիտասարդ փայլ և գույն, բարելավում է մաշկի ընդհանուր առաձգականությունը:

Օգտագործման եղանակ

Օգտագործեք միջոցը մաքուր մաշկի վրա ամեն օր: Կիրառեք աչքերի շուրջ: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտներիհետ զուգորդելիս: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար է: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց:

Բաղադրություն

Ջուր
Ժելատին
Գլիցերին
Խաղողի կորիզի էքստրակտ
Վիտամին E
Բիո կոնսերվանտ
Վիտամին B12
Բույր