դեմքի խնամք
Շուրթերի սկրաբ խաղողի կորիզներով
Պրոդուկտը քիմիական և ֆիզիկական պիլինգի կատարյալ համադրություն է` խաղողի կորիզի յուղի լրացուցիչ խոնավեցնող և պաշտպանող ազդեցությամբ: Մենք ստացանք բոլորովին նոր բանաձև` մաշկի առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար: Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Մեր բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցությունները: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:
Շուրթերի սկրաբ խաղողի կորիզներով
Հատկություններ
• Ֆիզիկական պիլինգ
Պրոդուկտը պարունակում է մանարցված խաղողի կորիզներ, որոնք ունեն կատարյալ չափ ֆիզիկական պիլինգի համար, ինչպես նաև անվտանգ են և չեն վնասում նույնիսկ ամենանուրբ շուրթերը:
• Խոնավեցնող ազդեցություն
Պրոդուկտը պարունակում է մեծ քանակությամբ խաղողի կորիզի յուղ ,որը խորապես փափկեցնում և խոնավեցնում է մաշկը առանց մաշկի ծակոտիները խցանելու:Յուղը պաշտպանում է թարմ պիլինգի ենթարկված շուրթերը:
• Վերականգնող ազդեցություն
Շուրթերի սկրաբը օգնում է վերականգնել շուրթերի վնասված և ճաքճքված հատվածները
Օգտագործման եղանակ
Կիրառել մաքուր շուրթերին: Մերսել շրջանաձև շարժումներով: Սրբել անձեռոցիկով: Օգտագործել շաբաթը մեկ անգամ: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:
Բաղադրություն
Խաղողի կորիզի յուղ
Մեղրամոմ
Խաղողի կորիզնե
Բիո կոնսերվանտ (leucidal sf max)
Բույր