ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔ
Լոսյոն արևայրուքից հետո
Լոսյոն արևայրուքից հետո
Հատկություններ
• Հանգստացնող ազդեցություն
Լոսյոնը պարունակում է պանթենոլ, որը հայտնի է գրգռված մաշկը հանգստացնող ազդեցությամբ: Այն կարող է օգտագործվել արևայրուքից հետո՝ մաշկը հանգստացնելու և հետագա վնասները կանխելու համար: Լոսյոնը կարող է օգտագործվել նաև մազահեռացումից կամ պիլինգից հետո՝ մաշկը հանգստացնելու և վերականգնելու համար:
• Խոնավացնող և սնուցող ազդեցություն
Լոսյոնը պարունակում է օրգանիկ խաղողի կորիզի յուղ ,որը խոնավացնում և սնուցում է մաշկը առանց ծակոտիները խցանելու՝ չթողնելով ավելորդ յուղային փայլ: Այն անմիջապես և արագորեն ներթափանցում է մաշկի խորքային շերտեր: Կարող է օգտագործվել ակնեների հակում ունեցող և զգայուն մաշկի խոնավեցման համար: Կարգավորում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիան:
• Հակամիկրոբային ազդեցություն
Բաղադրիչների հակամանրէային հատկությունների շնորհիվ այն կարող է օգտագործվել ակնեների բուժման և մաշկի մաքրման համար:
• Սպիների և պիգմենտացիաների գունաբացում
Մարմնի լոսյոնը պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք օգնում են մաշկի բնական գույնի պայծառացմանը և անցանկալի պիգմենտացիաների, սպիների գունաբացմանը: Պրոդուկտում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ արագանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվ նվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթոլոգիայի հիպերպիգմենտացիաները:
• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն
Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կնճիռների առաջացումը: Այն մաշկը դարձնում է առողջ, երիտասարդ, թավշյա գույն և առաձգական:
Օգտագործման եղանակ
Ապրանքը կարող է օգտագործվել արևայրուքից, մազահեռացումից, պիլինգից հետո, և մաշկի գրգռման այլ դեպքերում: Օգտագործել պրոդուկտը մաքուր մաշկին: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:
Բաղադրությունը
Ջուր
Խաղողի կորիզի յուղ
Գլիցերին
Ցետիլ ալկոհոլ
Պոլիսորբատ 60
Պանթենոլ
Վիտամին e
Ռեսվերատրոլ
Բիո կոնսերվանտ
Բույր