Subtraction-3 copy

Մեր ծառայությունները

Դեմքի խնամքի պրոցեդուրաներ

Խաղողը և գինին ունեն հրաշագործ ազդեցություն դեմքի մաշկի համար: Դեռ հնագույն ժամանակներում թագուհիներն օգտագործել են դրանցից պատրաստված դիմակներ և քսուքներ:

Խաղողով և Գինով սպայում ձեր դեմքի մաշկին յուրահատուկ գեղեցկություն և թարմություն կհաղորդի խաղողի և գինու շոգեբաղնիքը, պիլինգը (մաքրումը) խաղողի կորիզով, դիմակները և մերսումը խաղողի կորիզի յուղով:

Պրոցեդուրաներ

Դեմքի շոգեհարում

Կատարվում է հատուկ սարքի օգնությամբ՝ խաղողով, սպիտակ գինով և այլ բնական նյութերով` հաշվի առնելով մաշկի տեսակը: Այս մեթոդով կատարված շոգեհարումը ավելի էֆեկտիվ է համեմատ այլ նյութերով կատարված շոգեհարումների, քանի որ գինու մեջ գտնվող օրգանական նյութերը նպաստում են մաշկի ծակոտիների լայնացմանը, անոթների թափանցելիության բարձրացմանը, վերնամաշկի բջիջների ուռճեցմանը՝ նպաստելով մահացած, անպետք բջիջների արագ, խորքային և անվնաս հեռացմանը: Այս պրոցեդուրան լավացնում է դեմքի մաշկի նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, կարգավորում է քրտնգեղձերի և ճարպագեղձերի նորմալ աշխատանքը: Այն տևում է 15-20 րոպե: Դրան հաջորդում է դեմքի պիլինգը խաղողի կորիզներով և թարմ ճզմվածքով:

IMG_9781
Subtraction-3 copy

Պրոցեդուրաներ

Դեմքի մաշկի խորը մաքրում խաղողի կորիզներով և թարմ ճզմվածքով

IMG_1837 (1)

Մատերի նուրբ շարժումով կատարվում է դեմքի մաքրում խաղողի կորիզներով: Խաղողի կորիզները հեռացնում են դեմքի մաշկի մահացած բջիջները, սև կետերը: Այս պրոցեդուրան մաքրում, սպիտակացնում և յուրահատուկ փայլ ու տեսք է տալիս դեմքին: Խաղողի պտղամաշկի մեջ գտնվող ռեսվերատրոլը, որը ունի հակաուռուցքային ազդեցություն, կանխում է մաշկի չարորոկ
նորագոյացությունների առաջացումը, իսկ պտղամսի մեջ գտնվող դաբաղանյութերը
և վիտամինները նպաստում են մաշկի ճիշտ ռեգենաերացիային: 5-10 րոպե կատարելով այս պրոցեդուրան` ձեր մաշկը կստանա առողջ տեսք: Այնուհետև դեմքի մաշկին դրվում է դիմակ:

Պրոցեդուրաներ

Դիմակ

Խաղողի և գինու բաղադրության մեջ առկա հազարավոր օգտակար նյութերի շնորհիվ, նրանցով պատրաստված դիմակներն ունեն մաշկը ձգող, ավելորդ փայլը վերացնող, երիտասարդացնող, կնճիռները վերացնող, մաշկը թարմացնող, գույնը բացող, սպիտակացնող, մաշկի վերականգնումը (ռեգեներացիան) արագա ցնող, տոնուսավորող հատկություն:
Դիմակները պատրաստվում են խաղողով, գինով, ինչպես նաև բազմաթիվ այլ բնական նյութերով, յուրաքանչյուրի մաշկի համար հատուկ բաղադրատոմսով: Օգտագործվում են խաղողի և գինու տարբեր տեսակներ:
Դիմակը մաշկի վրա դրվում է 15-20 րոպե, որից հետո լվացվում է տաք ջրով և խաղողի լոսիոնով: Այնուհետև կատարվում է դեմքի մերսում խաղողի կորիզի յուղով:

IMG_1838 (1)
Subtraction-3 copy

Պրոցեդուրաներ

Դեմքի մերսում խաղողի կորիզի յուղով

IMG_8623

Խաղողի կորիզի յուղը ինչպես և խաղողն ունեն բազմաթիվ դրական ազդեցություններ դեմքի մաշկի վրա: 15-20 րոպե վայելելով այդ եդեմական հաճույքը` ձեր մաշկը կստանա իդեալական տեսք: