Subtraction-3 copy

Դեմքի խնամք

Դեմքի քսուք խաղողի կորիզի յուղով

Դեմքի կրեմը խաղողի մեջ պարունակվող բաղադրիչների հիանալի համադրություն է (խաղողի կորիզի յուղ, գինեթթու, ռեսվերատրոլ և այլն): Այն մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

100 մլ
white dry 1 - NO REFLECTION
30 մլ
white 30 ml dry 1 - NO REFLECTION
Subtraction-3 copy

Դեմքի քսուք խաղողի կորիզի յուղով

Հատկություններ

• Խոնավացնող և սնուցող ազդեցություն

Դեմքի քսուքը խոնավացնում և սնուցում է մաշկը առանց ծակոտիները խցանելու՝ չթողնելով ավելորդ յուղային փայլ: Այն անմիջապես ներթափանցում է մաշկի խորքային շերտեր, չորանում արագորեն՝ դարձնելով մաշկը հիանալի բազա դիմահարդարման համար: Կարող է օգտագործվել ակնեների հակում ունեցող և զգայուն մաշկի խոնավեցման համար: Քսուքը նաև կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան:

• Սպիների, մուգ շրջանակների և պիգմենտացիաների գունաբացում

Դեմքիքսուքում պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք նպաստում են դեմքի մաշկի բնական գույնի պայծառ ացմանը և անցանկալի պիգմենտացիաների և սպիների գունաբացմանը: Քսուքում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ ակտիվանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվնվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթիոլոգիայի հիպերպիգմենտացիաները:

• Հակամանրէային ազդեցություն

Բաղադրիչների հակամանրէային հատկությունների շնորհիվ այն կարող է օգտագործվել ակնեների բուժման և մաշկի մաքրման համար:

• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն

Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում են հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կճիռների առաջացումը: Այն մաշկին հաղորդում է առողջ, երիտասարդ փայլ և գույն, բարելավում է մաշկի ընդհանուր առաձգականությունը:

• Պաշտպանում է արևի վնասակար ազդեցությունից

Քսուքը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների և ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Օգտագործման եղանակ

Օգտագործել պրոդուկտը մաքուր մաշկին: Կիրառել դեմքի և պարանոցի համար: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց:

Բաղադրությունը

Ջուր
Խաղողի կորիզի յուղ
Գլիցերին
Ցետիլ ալկոհոլ
Պոլիսորբատ 60
Գինեթթու
Բիո կոնսերվանտ
Բույր