Subtraction-3 copy

ԴԵՄՔԻ ԽՆԱՄՔ

Դեմքի դիմակ խաղողի կորիզի էքստրակտով

Դեմքի դիմակը խաղողի մեջ պարունակվող բաղադրիչների հիանալի համադրություն է (խաղողի կորիզի յուղ, գինեթթու, ռեսվերատրոլ և այլն): Այն մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

50 գ
FACE MASK 2
50 գ
FACE MASK 1
Subtraction-3 copy

Դեմքի դիմակ խաղողի կորիզի էքստրակտով

Հատկություններ

• Խոնավացնող և սնուցող ազդեցություն

Դեմքի դիմակը խոնավացնում և սնուցում է մաշկը առանց ծակոտիները խցանելու՝ չթողնելով ավելորդ յուղային փայլ: Կարող է օգտագործվել ակնեների հակում ունեցող և զգայուն մաշկի խոնավեցման համար: Քսուքը նաև կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան:

• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն

Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում են հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կճիռների առաջացումը: Այն մաշկին հաղորդում է առողջ, երիտասարդ փայլ և գույն, բարելավում է մաշկի ընդհանուր առաձգականությունը:

• Սպիների, մուգ շրջանակների և պիգմենտացիաների գունաբացում

Դեմքի դիմակում պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք նպաստում են դեմքի մաշկի բնական գույնի պայծառ ացմանը և անցանկալի պիգմենտացիաների և սպիների գունաբացմանը: Քսուքում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ ակտիվանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվնվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթիոլոգիայի հիպերպիգմենտացիաները:

• Հակա-ակնե ազդեցություն

Դիմակը օգնում է բուժել և կանխել անցանկալի ակնեների առաջացումը` մաքրելով խցանված ծակոտիները, վերահսկելով ճարպի արտադրությունը:

• Արյունահոսքի կարգավորում

Պրոդուկտը բարելավում է մաշկի արյան հոսքը` ապահովելով մաշկի բջիջների կենսագործնեության համար անհրաժեշտ սննդանյութեը և թթվածը: Այն մաշկին հաղորդում է բնական տեսք ու գույն:

• Պայծառացնող ազդեցություն

Պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, վերացնում է արևից առջացած անցանկալի պիգմենտացիաները:

Օգտագործման եղանակ

Քսել մաքուր մաշկին։ Թողնել մաշկին 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով և օճառով։ Օգտագործել շաբաթական 1-2 անգամ։ Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց:

Բաղադրություն

Ջուր
Խաղողի կորիզի էքստրակտ
Նիացինամիդ
Վիտամին E
Վիտամին C
Գլիցերին
Xanthan gum
Գինեթթու
Բիո կոնսերվանտ
Բույր