Subtraction-3 copy

Դեմքի խնամքի միջոցներ

Տոնավորող հեղուկ գինեթթվով

Գինեթթուն ալֆա հիդրօքսիդի թթու է, որը ստացվում է խաղողից: Այն գինու բաղադրության մեջ գտնվող հիմնական թթուներից է:

Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

120 մլ
toner 1 - no reflection
120 մլ
toner 2 - no reflection
Subtraction-3 copy

Տոնավորող հեղուկ գինեթթվով

Հատկություններ

• Շերտազատող և կերատոլիտիկ ազդեցություն

Տոնավորող հեղուկը արդյունավետ քիմիական, բայց միաժամանակ նուրբ և անվնաս շերտազատող միջոց է: Այն կարող եք օգտագործել մաշկի խնամքի ամենօրյա ռեժիմում: Կերատոլիտիկ ազդեցության շնորհիվ շերտազատվում է մաշկի արտաքին շերտը: Պարբերաբար օգտագործումից հետո այն կդարձնի Ձեր մաշկը փափուկ և հարթ:

• Հակա-ակնե ազդեցություն

Հեղուկը օգնում է բուժել և կանխել անցանկալի ակնեների առաջացումը` մաքրելով խցանված ծակոտիները, վերահսկելով ճարպի արտադրությունը: Ունի հակամանրէային և շերտազատող ազդեցություն:

• Կոլագենի արտադրության խթանում

Տոնավրող հեղուկը օգնում է խթանել կոլագենի արտադրությունը: Քայքայելով հին կոլագենի մանրաթելերը, հեշտացնում է նոր մանրաթելերի ձևավորումը: Այս հատկության շնորհիվ մաշկը դառնում է ավելի երիտասարդ:

• Ծակոտիները փոքրացնող ազդեցություն

• Արյունահոսքի կարգավորում

Պրոդուկտը բարելավում է մաշկի արյան հոսքը` ապահովելով մաշկի բջիջների կենսագործնեության համար անհրաժեշտ սննդանյութեը և թթվածը: Այն մաշկին հաղորդում է բնական տեսք ու գույն:

• Պայծառացնող ազդեցություն

Շնորհիվ իր շերտազատող և վերականգնող ազդեցության, պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, վերացնում է արևից առջացած անցանկալի պիգմենտացիաները:

• Հակատարիքի ազդեցություն

Պրոդուկտը նպաստում է կնճիռների վերացմանը՝ հաղորդելով մաշկին երիտասարդ և առողջ փայլ, դարձնում է մաշկը ավելի ձիգ և առանձգական:

Օգտագործման եղանակ

Օգտագործել պրոդուկտը մաքուր մաշկի վրա, ցանկալի է երեկոյան: Թողել 1-2 րոպե չորանա և դրանից հետո կիրառել մաշկը խոնավացնող միջոց: Օգտագործել շաբաթական 3-5 անգամ: Պրոդուկտը օգտագործելուց հետո խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգերդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:

Բաղադրությունը

Ջուր
Գինեթթու
Նատրիումի հիդրոկարբոնատ
Բիո կոնսերվանտ