Subtraction-3 copy

Ծառայություններ

Ոտքերի խնամքի պրոցեդուրաներ

Խաղողով և Գինով սպայում առաջարկվում է ոտնաթաթերի խնամքի փաթեթ, որը իր մեջ
ներառում է.

Ոտնաթաթերի հիդրոմերսող լոգանք սպիտակ գինով

Ոտքերի լոգանքը կատարվում է հիդրոմերսող սարքի մեջ՝ սպիտակ գինով, խաղողով և այլ բնական նյութերով: Այն փափկեցնում է ոտքերի կրունկների կոշտացած մաշկը, վերացնում կոշտուկները, հանգստացնում, հանում հոգնածությունը, մկանային և նյարդային լարվածությունն, ամրացնում արյունատար պատերը, լավացնում վերջույթների արյան շրջանառությունը:

Ոտնաթաթերի պիլինգ խաղողի կորիզներով

Ոտնաթաթերի մաքրումը իրականացվում է կենտրոնի կողմից արտոնագրված՝ գինով, խաղողի պտղամսով, խողողի կորիզիներով և խաղողի կորիզի յուղով պատրաստված հատուկ խյուսով: Կատարվում է մաշկի խորը մաքրում: Արդյունքում վերացվում է կրունկների մաշկի չորացած հատվածները, հեռացվում է ամբողջ մահացած վերնամաշկը՝ հաղորդելով ոտնաթաթերին նուրբ և թարմ տեսք:

foot2
foot1

Ոտնաթաթերի դիմակ կավով, գինով և այլ բնական նյութերով

Ոտնաթաթերի դիմակը իրագործվում է կենտրոնի բժիշկ տնօրենի հատուկ բաղադրատոմսով պատրաստված՝ կավով, գինով, խաղողի կորիզների յուղով, որի արդյունքում ոտնաթաթերի մաշկը ձգվում է, հարթեցվում և սպիտակում:

Ոտնաթաթերի մերսում խաղողի կորիզների յուղով

Ոտնաթաթերի մերսումը կատարվում է խաղողի կորիզների յուղով, որը յուրահատուկ բնական նյութ է, այն ունի մաշկի ռեգեներացիան (վերականգնումն) ակտիվացնող, մաշկը խոնավացնող, վիտամիններով հարստացնող, սնուցող և
հակաօքսիդանտային (հակաուռուցքային) հատկություն: Արդյունքում ոնտաթաթերի մաշկը դառնում է նուրբ, փափուկ և թավշյա: