ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔ
Խաղողի կորիզի յուղ մարմնի համար
Մարմնի համար խաղողի կորիզի յուղը խաղողից ստացված բաղադրիչների հիանալի համադրություն է (Խաղողի կորիզի յուղ, գինեթթու, ռեսվերատրոլ և այլն): Այն մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների ևկենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:
Խաղողի կորիզի յուղ մարմնի համար
Հատկություններ
• Խոնավացնող և սնուցող ազդեցություն
Մարմնի յուղը խոնավացնում և սնուցում է մաշկը առանց ծակոտիները խցանելու՝ չթողնելով ավելորդ յուղային փայլ: Այն անմիջապես և արագորեն ներթափանցում է մաշկի խորքային շերտեր: Կարող է օգտագործվել ակնեների հակում ունեցող և զգայուն մաշկի խոնավեցման համար: Կարգավորում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիան:
• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն
Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կնճիռների առաջացումը: Այն մաշկը դարձնում է առողջ, երիտասարդ, թավշյա գույն և առաձգական:
• Սպիների և պիգմենտացիաների գունաբացում
Մարմնի յուղը պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք օգնում են մաշկի բնական գույնի պայծառացմանը և անցանկալի պիգմենտացիաների, սպիների գունաբացմանը: Պրոդուկտում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ արագանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվ նվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթոլոգիայի հիպերպիգմենտացիաները:
• Նուրբ և գեղեցիկ փայլուն ավարտ
Մարմնի յուղը պարունակում է գեղեցիկ ,նուրբ և շատ մանր հանքային փայլ, որը մաշկին տալիս է առողջ և գեղեցիկ տեսք:
Օգտագործման եղանակ
Թափահարել շիշը օգտագործելուց առաջ:Օգտագործել պրոդուկտը մաքուր մաշկին: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:
Բաղադրությունը
Ջուր
Խաղողի կորիզի յուղ
Գլիցերին
Ցետիլ ալկոհոլ
Գինեթթու
Բիո կոնսերվանտ
Բույր
Հանքային ծագման փայլեր