Subtraction-3 copy

Մազերի խնամք

Մազերի դիմակ

Խաղողի կորիզի յուղով մազերի սնուցող դիմակը խորապես խոնավեցնող, փափկեցնող միջոց է: Այն մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

200 գ
4
200 գ
2
Subtraction-3 copy

Մազերի դիմակ

Հատկություններ

• Փափկեցնող ազդեցություն

Մազերի դիմակը հարստացված է օրգանիկ խաղողի կորիզի յուղով և այլ խոնավեցնող նյութերով, որոնք արագորեն ներծծվում են գլխամաշկի և մազերի մեջ ՝փափկեցնելով և խոնավեցնելով դրանք:Այն պաշտպանիչ պատնեշ է ստեղծում և պահպանում է մազերի խոնավությունը:

• Սնուցող ազդեցություն

Դիմակը ամրացնում է մազերը և կանխում նրանց ճյուղավորումը:Այն մազերին հաղորդում է առողջ փայլ:Դիմակի կարևորագույն բաղադրիչներից գինեթթուն բարելավում է գլխամաշկի արյան շրջանառությունը՝ այդպիսով նպաստելով մազերի աճին և կանխելով մազաթափությունը:

Օգտագործման եղանակ

Օգտագործել պրոդուկտը խոնավ և մաքուր մազերի վրա, քսել գլխամաշկին և ողջ մազերի երկայնքով:Թողնել դիմակը մազերին նվազագույնը 30 րոպե և լվանալ շամպունով: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:

Բաղադրություն

Ջուր
Խաղողի կորիզի յուղ
Գլիցերին
Ցետիլ ալկոհոլ
Պոլիսորբատ 60
Վիտամին C
Վիտամին B12
Գինեթթու
Բիո կոնսերվանտ (leucidial SF max)
Բույր