դեմքի խնամք
Միցելյար ջուր խաղողի կորիզի էքստրակտով
Միցելյար ջուրը պատրաստված է խաղողի կորիզի էքստրակտով և պարունակում է բազմաթիվ կենսաակտիվ նյութեր, որոնք շատ օգտակար են մաշկի համար: Այն պարունակում է գինեթթու, ռեսվերատրոլ, բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ։ Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:
Միցելյար ջուր խաղողի կորիզի էքստրակտով
Հատկություններ
• Նուրբ, բայց խորը մաքրող ազդեցություն
Միցելյար ջուրը շատ նուրբ է և չի չորացնում ու գրգռում մաշկը: Այն հեշտորեն հեռացնում է շպարը դեմքից ,շրթունքներից և աչքերից։
• Պայծառացնող ազդեցություն
Պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, վերացնում է արևից առջացած անցանկալի պիգմենտացիաները:
• Կոլագենի արտադրության խթանում
Պրոդուկտը օգնում է խթանել կոլագենի արտադրությունը: Քայքայելով հին կոլագենի մանրաթելերը, հեշտացնում է նոր մանրաթելերի ձևավորումը: Այս հատկության շնորհիվ մաշկը դառնում է ավելի երիտասարդ:
• Արյունահոսքի կարգավորում
Պրոդուկտը բարելավում է մաշկի արյան հոսքը` ապահովելով մաշկի բջիջների կենսագործնեության համար անհրաժեշտ սննդանյութեը և թթվածը: Այն մաշկի հաղորդում է բնական տեսք ու գույն:
Օգտագործման եղանակ
Կարող է օգտագործվել շպարը դեմքից, շրթունքներից և աչքերից հեռացնելու համար: Լվանալ դեմքը գոլ ջրով: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:
Բաղադրություն
Ջուր
Գլիցերին
Խաղողի կորիզի էքստրակտ
Սուրֆպրո
Բիո կոնսերվանտ