Subtraction-3 copy

Մեր մասին

Խաղողով և Գինով սպա

Խաղողով և Գինով սպան ձեզ հնարավորություն կտա զգալու Արարատյան դաշտի քաղցրահամ խաղողի պտուղների կենսական ուժը: Մի քանի րոպե ընկղմվելով այդ պտուղներից պատրաստված գինու մեջ, դուք կզգաք հայկական խմիչքի կախարդական հատկությունները, կզգաք ձեզ առույգ, ուժեղ և երիտասարդ:

beauty-spa (1)
salon-care (1)

Աշխատանքային ժամեր

  • ԵրկուշաբթիՓակ է
  • Երեքշաբթի12.00 - 22.00
  • Չորեքշաբթի12.00 - 22.00
  • Հինգշաբթի12.00 - 22.00
  • Ուրբաթ12.00 - 22.00
  • Շաբաթ12.00 - 22.00
  • Կիրակի12.00 - 22.00
IMG_8625
demo-attachment-228-Subtraction-4

Հաճույք՝ վայել միայն Աստվածներին

Գինով լոգանքը, շոգեհարումը, խաղողի կորիզով և թարմ ճզմվացքով մաշկի պիլինգը, մերսումը խաղողի յուղով և շա՜տ ու շա՜տ այլ պրոցեդուրաներ ձեզ կտեղափոխեն մեկ այլ՝ եդեմական աշխարհ: Մեզ մոտ դուք անվճար կհամտեսեք խաղողի արևահամ հյութը և նրանից պատրաստված աստվածային խմիչքը` գինին:

Առաջին ծառը, որ տնկեց Նոյը` խաղողն էր: Խաղողը Աստծո երկնային պարգևն է մարդկությանը: Պատահական չէ, խաղողը համարվում է ընտրյալ ազգի խորհրդանիշն, իսկ գինին`արյան և կյանքի: Այն ունի բացառիկ բաղադրություն, ինչը հայտնի էր դեռ 7000 տարի առաջ: Հայտնի շատ գիտնականներ, ինչպես և Հիպոկրատը, պնդել են, որ այն իր բաղադրությամբ գրեթե չի տարբերվում մայրական կաթի բաղադրությունից: Այսինքն, նրա մեջ կան բոլոր այն նյութերն, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործնեությունն ապահովելու համար. ջուր, շաքարներ, օրգանական թթուներ, ածխաթթուներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, ազոտային նյութեր, երկաթի աղեր, դաբաղանյութեր, ներկանյութեր, բջջաթաղանթ, օսլա, պեկտինային նյութեր, վիտամիններ հակաուռուցքային նյութեր:

Subtraction-3 copy

Մեր ծառայությունները

Աստվածային հաճույք

Աստված պարգևեց խաղողը ժողովրդին`առողջ ապրելու և կյանքը վայելելու համար,իսկ մենք հնարավորություն ենք տալիս ձեզ` զգալու խաղողի և գինու աստվածային համն ու ուժը Խաղողով և Գինով սպայի միջոցով:

Շոգեբաղնիք գինով

Գինու հաճելի ազդեցությունը կարելի է զգալ շոգեբաղնիքի միջոցով: 25-30 րոպե պառկելով նրա դյութիչ գոլորշիների միջավայրում, գինու մեջ եղած օգտակար նյութերը մուտք կգործեն ձեր օրգանիզմ մաշկի և նրա ծակոտիների միջոցով: 

Իմանալ ավելին

Գինով լոգանք

Գինու կախարդական հատկությունների մասին մարդկությանը դեռ հին ժամանակներից է հայտնի: Գինով լոգանքները նպաստում են նրա մեջ գտնվող կարևոր նյութերի ներծծմանը մաշկի միջոցով:

Իմանալ ավելին

Մաշկի մաքրում

Պիլինգը կատարվում է խաղողի կորիզով և թարմ պտղամսով, որին ավելացվում են բնական բաղադրիչներ (հաշվի է առնվում մաշկի տեսակը): Այս պրոցեդուրան ունի մաշկը մաքրող և ռեգեներացիան (վերականգնումը) արագացնող հատկություն:

Իմանալ ավելին

Մերսում

Խաղողի կորիզի յուղը յուրահատուկ բնական նյութ է, որն ունի մաշկի վերականգնումն ակտիվացնող, մաշկը խոնավացնող և սնուցող  հատկություն: Խաղողի կորիզի յուղով մերսումը հանում է մկանային և նյարդային լարվածությունը:

Իմանալ ավելին
IMG_1835

Wine & Grapes Spa

Վիրտուալ շրջայց

Մեդիան մեր մասին

The Uma Show-ն
Խաղողով և Գինով սպայում

«Ես հյուրընկալվել էի խաղողի և գինու սպայում: Այնտեղ ես հանդիպեցի Սպա-սրահի հիմնադիրներին, մի զույգի, որը սկսել է այս գաղափարը և ամրագրել հեղինակային իրավունքը: Նրանք աճեցնում են իրենց սեփական օրգանական կարմիր և սպիտակ խաղողը և ինտենսիվ հետազոտություններ են կատարել պարզելու խաղողի օգտակար ազդեցությունը մեր մաշկի և ընդհանուր օրգանիզմի վրա»:

Play Video