Դեմքի խնամք
Դեմքի սկրաբ գինեթթվով և խաղողի կորիզներով
Պրոդուկտը քիմիական և ֆիզիկական պիլինգի կատարյալ համադրություն է` խաղողի կորիզի յուղի լրացուցիչ խոնավեցնող և պաշտպանող ազդեցությամբ: Մենք ստացանք բոլորովին նոր բանաձև` մաշկի առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար: Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Մեր բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցությունները: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:
Դեմքի սկրաբ գինեթթվով և խաղողի կորիզներով
Հատկություններ
• Քիմիական պիլինգ
Սկրաբը շատ նուրբ, բայց արդյունավետ քիմիական պիլինգ է, որը կարելի է օգտագործել մաշկի խնամքի ամենօրյա ռեժիմում: Կերատոլիտիկ ազդեցության շնորհիվ այն փափկեցնում և հեռացնում է մաշկի արտաքին չոր՝ մահացած, անպետք շերտը: Պարբերաբար օգտագործումից հետո այն կդարձնի մաշկը փափուկ և հարթ:
• Սպիների և պիգմենտացիաների գունաբացում
Դեմքի սկրաբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք նպաստում են մաշկի բնական գույնի պայծառացմանը և անցանկալի պիգմենտացիաների, սպիների գունաբացմանը: Պրոդուկտում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ արագանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվ նվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթիոլոգիայի հիպերպիգմենտացիաները:
• Պայծառացնող ազդեցություն
Շնորհիվ շերտազատող և վերականգնող ազդեցությունների, պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, շտկում է պիգմենտները և բարելավում արևից վնասված մաշկի տեսքը:
• Խոնավեցնող ազդեցություն
Պրոդուկտը պարունակում է մեծ քանակությամբ խաղողի կորիզի յուղ ,որը խորապես փափկեցնում և խոնավեցնում է մաշկը առանց մաշկի ծակոտիները խցանելու:Յուղը պաշտպանում է թարմ պիլինգի ենթարկված մաշկը:
• Ֆիզիկական պիլինգ
Պրոդուկտը պարունակում է մանարցված խաղողի կորիզներ, որոնք ունեն կատարյալ չափ ֆիզիկական պիլինգի համար, ինչպես նաև անվտանգ են և չեն վնասում նույնիսկ ամենանուրբ մաշկը:
• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն
Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում է հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կնճիռների առաջացումը: Այն մաշկին հաղորդում է առողջ, երիտասարդ փայլ, բարելավում է մաշկի բնական գույնը՝ դարձնելով նրան առաձգական:
Օգտագործման եղանակ
Սկրաբը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկը 3-5 րոպե տաք ջրով լվանալուց հետո՝ ծակոտիները բացելու և մաշկը փափկեցնելու համար: Թեթևակի մերսել պրոդուկտը շրջանաձև շարժումով 1-2 րոպե, ապա լվանալ մաշկը : Պիլինգից հետո կիրառել մաշկը խոնավեցնող միջոց:Օգտագործել շաբաթը 1-3 անգամ: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:
Բաղադրություն
Ջուր
Խաղողի կորիզի յուղ
Ցետիլ ալկոհոլ
Պոլիսորբատ 60
Մեղրամոմ
Խաղողի կորիզներ
Գինեթթու
Բիո կոնսերվանտ (leucidal sf max)
Բույր