Subtraction-3 copy

Մարմնի խնամք

Մարմնի լոսյոն խաղողի կորիզի յուղով

Մարմնի լոսյոնը խաղողի մեջ պարունակվող բաղադրիչների հիանալի համադրություն է (խաղողի կորիզի յուղ, գինեթթու, ռեսվերատրոլ և այլն): Այն մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների ևկենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

300 մլ
black 1 - NO REFLECTION
300 մլ
black 2 - NO REFLECTION
Subtraction-3 copy

Մարմնի լոսյոն խաղողի կորիզի յուղով

Հատկություններ

• Խոնավացնող և սնուցող ազդեցություն

Մարմնի լոսյոնը խոնավացնում և սնուցում է մաշկը առանց ծակոտիները խցանելու՝ չթողնելով ավելորդ յուղային փայլ: Այն անմիջապես և արագորեն ներթափանցում է մաշկի խորքային շերտեր: Կարող է օգտագործվել ակնեների հակում ունեցող և զգայուն մաշկի խոնավեցման համար: Կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան:

• Սպիների և պիգմենտացիաների գունաբացում

Մարմնի լոսյոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E և վիտամին C, որոնք օգնում են մաշկի բնական գույնի պայծառացմանը և անցանկալի պիգմենտացիաների, սպիների գունաբացմանը: Պրոդուկտում պարունակվող լինոլաթթվի ռեգեներացիոն հատկության շնորհիվ արագանում է սպիների վերացման գործընթացը: Բազմաթիվ հակաօքսիդանտ բաղադրիչների շնորհիվ նվազում են մաշկի պիգմենտացիաները, մաշկը դառնում է թավշյա, հարթ և միատոն: Այն բարելավում է մելազմայի ախտանիշները և թեթևացնում ցանկացած էթիոլոգիայի հիպերպիգմենտացիաները:

• Հակամիկրոբային ազդեցություն

Բաղադրիչների հակամանրէային հատկությունների շնորհիվ այն կարող է օգտագործվել ակնեների բուժման և մաշկի մաքրման համար:

• Մաշկը ձգող և հակատարիքային ազդեցություն

Հակաօքսիդանտ բաղադրիչները ակտիվացնում են մաշկի կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ մաշկը դարձնում հարթ, էլաստիկ, նվազեցնում և կանխում կնճիռների առաջացումը: Այն մաշկը դարձնում է առողջ, երիտասարդ, թավշյա և առաձգական:

• Պաշտպանում է արևի վնասակար ազդեցությունից

Քսուքը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների և ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից՝ կանխելով մաշկի չարորոկ նորագոյացությունների առաջացումը:

Օգտագործման եղանակ

Օգտագործել պրոդուկտը մաքուր մաշկին: Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգորդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:

Բաղադրությունը

Ջուր
Խաղողի կորիզի յուղ
Գլիցերին
Ցետիլ ալկոհոլ
Պոլիսորբատ 60
Գինեթթու
Բիո կոնսերվանտ
Բույր