Subtraction-3 copy

Ծառայություններ

Ձեռքերի խնամք

Խաղողով և Գինով սպայում առաջարկվում է ձեռքերի խնամքի փաթեթ, որը իր մեջ
ներառում է.

Ձեռքերի լոգանք սպիտակ գինով

Ձեռքերի լոգանքը կատարվում է սպիտակ գինով, խաղողով և այլ բնական նյութերով: Այն փափկեցնում և սնուցում է մաշկը, վերացնում կոշտուկները, հանգստացնում, հանում հոգնածությունը, մկանային և նյարդային լարվածությունն,
լավացնում է վերջույթի արյան շրջանառությունը: Այն ունի բարերար ազդեցություն նաև եղունգների համար, նպաստում է վերջիններիս սնուցմանը և աճին՝ տալով նրանց առողջ և գեղեցիկ տեսք:

Ձեռքերի մաշկի խորը մաքրում խաղողի կորիզներով

Պիլինգը իրականացվում է կենտրոնի կողմից արտոնագրված՝ գինով, խաղողի պտղամսով, խողողի կորիզիներով և խաղողի կորիզի յուղով պատրաստված հատուկ խյուսով: Կատարվում է մաշկի խորը մաքրում: Արդյունքում փափկում է ձեռքերի մաշկը, այն դառնում է թավշյա, սպիտակ և էլաստիկ: Ձեռքերը ձեռք են բերում նուրբ և թարմ տեսք:

hand2
hand1

Ձեռքերի դիմակ կավով, գինով և այլ բնական նյութերով

Դիմակը իրագործվում է կենտրոնի բժիշկ տնօրենի հատուկ բաղադրատոմսով պատրաստված՝ կավով, գինով, խաղողի կորիզների յուղով, որի արդյունքում ձեռքերի մաշկը ձգվում է, հարթեցվում և սպիտակում:

Ձեռքերի մերսում խաղողի կորիզների յուղով

Ձեռքերի մերսումը կատարվում է խաղողի կորիզների յուղով, որը յուրահատուկ բնական նյութ է,այն ունի մաշկի ռեգեներացիան (վերականգնումն) ակտիվացնող, մաշկը խոնավացնող, վիտամիններով հարստացնող, սնուցող և հակաօքսիդանտային (հակաուռուցքային) հատկություն:
Արդյունքում ձեռքերի մաշկը դառնում է նուրբ, փափուկ և թավշյա: